Բեյրութում բողոքի ցույցի մասնակիցները փորձել են մտնել Ադրբեջանի դեսպանատուն
«Արևելք» պարբերականը տեղեկություն է հրապարակել Բեյրութում Ադրբեջանի դեսպանատան դիմաց տեղի հայ համայնքի կազմակերպած բազմամարդ բողոքի ակցիայի մասին:
«Քիչ առաջ աւարտին հասաւ Լիբանանահայ երիտասարդներու բողոքի հաւաքը, որ տեղի ունեցած էր Ատրպէյճանի դեսպանատան առջեւ։
Այս մասին «Արեւելք» տեղեկութիւն ստացաւ Պէյրութի իր աղբիւրէն։
Մեր աղբիւրը նաեւ հաղորդեց, որ հարիւրաւոր երիտասարդներ ընդառաջելով Լիբանանի ՀՅԴ երիտասարդական միաւորներու (ՀՅԴ ԼԵՄ եւ ՀՅԴ ԶՈՄ) ներկայացան Այն Ար շրջանին մէջ գտնուող Ատրպէյճանի դեսպանատան առջեւ բողոքելու համար Հայաստանի եւ հայութեան գլխաւոր թշնամի հանդիսացող Ատրպէյճանի վարքին ու յատկապէս Հայաստանի հողային ամբողջականութիւնը ոտնակոխելու միտուած քայլերուն դէմ։
Ալիեւի եւ անոր ղեկավարած բռնատիրական ռէժիմին դէմ վանկարկումներ կատարելով երիտասարդները յաջողեցան մթնոլորտ մը ստեղծել շրջանին մէջ առիթ տալով նաեւ լիբանանեան ԶԼՄ-ներուն, որ լայնօրէն անդրադառնան բողոքի հաւաքին։
Նշենք, որ բողոքի հաւաքի ընթացքին օրուայ կացութիւնը բացատրող խօսքեր արտասանեցին ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ ՝ Յակոբ Բագրատունի եւ ՀՅԴ գործիչ, կրթական մշակ ՝ Լուֆթիկ Այվազեան։
Ծանրագոյն օրերուն տեղի ունեցող բողոքի այս հաւաքը կարեւոր ցուցանիշ է, որ ամէնէն առաջ կը սատարէ եւ նոր հուն կուտայ համահայկական պայքարի իրական ոգիին, որուն շնորհիւ ալ կարելի պիտի ըլլայ ամրօրէն կառչիլ մեր սկզբունքներուն ու նաեւ պահել ու պահպանել հայրենի հողին ամբողջականութիւնը»,-ասվում է լուրում։
Սոցիալական ցանցերում տարածվել է տեսագրություն, որում երևում է որ հայ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը և մտնել դեսպանատուն:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիահայերը բողոքի ցույց են կազմակերպել երկրի ԱԳՆ-ի դիմաց ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի
- Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը պահանջում են հանդիպում Ռոբերտ Քոչարյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին