Նիկոլի «հանրահաշիվը»
Փաստաբան Էդիկ Սերգոյանը գրում է.
«Գլխավոր հողատուն ասում էր Ադրբեջանը սեպտեմբերի 13-ից սկսած գործողություններով Հայաստանից զավթել է մոտ 10 ք/կմ տարածք.
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, խոսելով Ջերմուկի ուղղության մասին, հայտնում ա, որ հակառակորդը իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ (8,5*7,5 ք/կմ=63,75 ք/կմ)։
Մոտ 6400 հեկտարի կորուստ միայն Ջերմուկի ուղղությամբ, Աստված գիտի, թե այլ ուղղություններով կորուստն ինչքան ա կազմում։
Թե բա մոտ 10 ք/ կմ տարածք ՀՀ-ից»։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ընդհանուր առմամբ, իրենց վերահսկողության տակ է վերցվել 53 մարտական դիրք, ականանետային կրակային երկու դիրք, ռազմավարական նշանակություն ունեցող 8 բարձունք, ոչնչացվել են Զոդի ուղղությամբ տեղակայված 538-րդ առանձին լեռնային հրաձգային բրիգադի մշտական տեղակայման կետը և С-300 և С-125 դիվիզիոնների երկու մեկնարկային դիրքեր։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր. «ՀՀ տարածք թշնամին ներխուժել է, փաստ է։ Մեր ԶՈՒ-ն աշխատում է ներխուժումը վերացնելու ուղղությամբ։ Նախորդ տարվա մայիսի 12-ին 40 կմ տարածք օկուպացրել են մեր երկրից։ Այս պահի դրությամբ ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել են Հայաստանից։ Ագրեսիա է տեղի ունեցել, մենք այդ ագրեսիան չենք ընդունում, պետք է դուրս գան մեր տարածքից»։
Այսօր ՀՀ Հ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել է, որ թշնամին Ջեմուկի ուղղությամբ մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։
Սակայն կան այլ ուղղություններում 1-1,5-2 կմ մխրճման խորություններ. Ներքին Հանդի ուղղությամբ, որոշակի դիրքային առավելություն ձեռք է բերել Շորժայի ուղղությամբ, Իշխանասարի ուղղությամբ մոտ կես կիլոմետր խորությամբ հաջողություն է ունեցել, մյուս հատվածներում մեզ հաջողվել է հակառակորդին հետ շպրտել»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. ԶՈւ ԳՇ պետ
- 6 դիրք hետ է անցել մեր տնօրինման տակ. Անդրանիկ Քոչարյան
- Այս պահի դրությամբ ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել են մեր երկրից․ Փաշինյան
- Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է. Փաշինյան