Էդվարդ Ասրյանը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացրել է սահմանային իրադրությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ:
«Ջերմուկ քաղաքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը դիվանագետներին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հրետակոծության և հրթիռակոծության հետևանքով Ջերմուկի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներն ու տեղեկություններ հայտնել օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:
Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը պատասխանել է օտարերկրյա դիվանագետների հարցերին, ինչպես նաև անդրադարձել ադրբեջանցի զինծառայողների կողմից մարտական դիրքերում զոհված հայ զինծառայողների նկատմամբ իրականացված խոշտանգումներին, դրանք համարելով մարդասիրական միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը մի փոքր դադար է վերցրել, դեռևս գլխավոր հարվածը տեղի չի ունեցել․ Տիգրան Աբրահամյան
- Ջերմուկում արիաբար զոհվել է եզդի շեյխ Սիաբանդ Քյարամի Թամոյանը
- Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել. Փաշինյան
- Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ. համայնքապետ
- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է ԱՄՆ փոխդեսպանին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան