Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. ԶՈւ ԳՇ պետ
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:
«Այս ուղղությամբ հակառակորդն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ»,- հանդիման ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ տեղեկացնելով, որ Ջերմուկ քաղաքից մինչև սահման մինչ ռազմական գործողությունների սկսվելը հակառակորդի հեռավորությունը եղել է 11-12 կիլոմետր։
Նա նշեց, որ այդ մխրճումները Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են խմբերով ու ջոկատներով։
«Որոշակի խմբեր ու ջոկատներ նաև գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ», - ասաց Է. Ասրյանը։
ԳՇ պետի խոսքով, ներկա դրությամբ Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կիլոմետր հեռավորության վրա։
Նա ասաց, որ թշնամին Ջերմուկում հարվածներ են հասցրել ենթակառուցվածքներին, հարվածների ժամանակ կիրառել է հրետանի, հարվածային անօդաչու թռչող սարքեր։
«Ջերմուկ քաղաքում հարված է հասցվել նաև ճոպանուղուն։ Ջերմուկը, որպես առողջարանային կենտրոն, ունենալով տարբեր պետություններից այստեղ հանգստացող անձնակազմ, ու ճոպանուղուն հարվածի արդյունքում ներկա դրությամբ Ջերմուկում երկրներից ներկայացուցիչներ չկան։
Ճոպանուղու տարածքում մանկական հրապարակներ կան։ Քանի որ տարհանում իրականացված չէր Ջերմուկից, ժողովուրդը և տարբեր երկրներից հանգստացնողներ գտնվում էին քաղաքում»,- ասաց Էդվարդ Ասրյանը։
Նրա խոսքով, այն ինչ ներկայացրել է Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի մխրճման խորության մասով, տեղի է ունեցել սկսած սեպտեմբերի 12-ից լույս 13-ի գիշերը մինչև հրադադարի ռեժիմ հաստատելը։
«Մյուս ուղղություններում, ինչպես նշեցի առկա էր 5 ուղղություն, հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումների հաջողությունները չի կարող համեմատվել Ջերմուկի ուղղությամբ նրանց մխրճման խորությունների հետ։
Սակայն կան այլ ուղղություններում 1-1,5-2 կմ մխրճման խորություններ. Ներքին Հանդի ուղղությամբ, որոշակի դիրքային առավելություն ձեռք է բերել Շորժայի ուղղությամբ, Իշխանասարի ուղղությամբ մոտ կես կիլոմետր խորությամբ հաջողություն է ունեցել, մյուս հատվածներում մեզ հաջողվել է հակառակորդին հետ շպրտել»,- ասաց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները որպես նշանակետեր ընտրել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. «Ինչու։ Կարող եմ հիմնավորել, որովհետև Ջերմուկ քաղաքը միջազգային կարգավիճակով առողջարանային կենտրոն է, և թիրախավորելով Ջերմուկ քաղաքի ենթակառուցվածքները՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդել է իրենց նպատակներից կարելի է նշել հիմնական կարևորը՝ լուրջ տնտեսական հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը»։
Էդվարդ Ասրյանը նաև հայտնեց, որ Ադրբեջանն իր գործողությունների արդյունքում թիրախավորել էր Սևանա լճի ափին գտնվող Մարտունի քաղաքը։
Հարակից հրապարակումներ`
- 6 դիրք hետ է անցել մեր տնօրինման տակ. Անդրանիկ Քոչարյան
- ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները կայցելեն Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժած շրջաններ
- Շիրակի մարզպետն ու հարսը ակցիայի մասնակիցներին սպառնում են առանց զենք Ջերմուկ ուղարկել
- Ջերմուկում արիաբար զոհվել է եզդի շեյխ Սիաբանդ Քյարամի Թամոյանը
- Մենք հիմա կքնենք, կարթնանաք, բայց առավոտյան հնարավոր է կորցրած լինենք Վայքը, Ջերմուկը․ Գևորգ Գևորգյան
- Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին ՄԻՊ-ի հավաքած փաստերը
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Լուրջ կասկածներ ունեմ, որ Ջերմուկում «Շուշի-2» օպերացիա է նախապատրաստվում
- Ջերմուկի մուտքն այս պահին խիստ սահմանափակված է. փոխքաղաքապետ. «Արմենպրես»
- Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհը մասամբ է մարվել
- ՊՆ. Ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղություններով
- Ջերմուկի անտառներում հրդեհը բռնկվել է Ադրբեջանի արձակած կրակոցների հետևանքով․ Կոստանյան
- Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ. համայնքապետ
- Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան