
Թշնամու հրետակոծությունից վնասվել է Ջերմուկի ՀՓՋ շենքը
Թշնամու սանձազերծած ագրեսիայի և ծավալված մարտական գործողությունների հետևանքով վնասվել է ՓԾ ՄՓՎ Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը։
ԱԻ նախարարությունից մանրամասնում են, որ կոտրվել ենշինության պատուհանների ապակիները և տուժել հարևանությամբ կայանված ավտոմեքենաները: Արմեն Փամբուխչյանն այսօր տեղում ծանոթացել է իրավիճակին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:
Նա նաև ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության և մարզային վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի անդամներից ձևավորված՝ մարտական հերթապահություն իրականացնող, խմբերի տեղակայման վայրեր: