Լևոն Քոչարյանը հրապարակել է՝ երբ հայրը կհանդիպի քաղաքացիներին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնը հրապարակել է խոստացած հանդիպման օրը։
«Երեկ մեր հայրենակիցների մի խումբ ցանկություն է հայտնել հանդիպելու Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպես երեկ գրասենյակ եկած քաղաքացիներին խոստացել էի, տեղեկացնում եմ, որ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի, ժամը 13:00-ին, Կինո Մոսկվայի կարմիր դահլիճում»,-տեղեկացրել է նա։
Լևոն Քոչարյանը հիշեցրել է՝ երեկ մոտ 100-150 մեր հայրենակիցներ եկել էին գրասենյակ և հանդիպում են ուզել հոր հետ:
«Ավելի շուտ տեխնիկապես հանդիպումը կազմակերպելը չի ստացվում, կամ էլ կստացվի շատ ավելի փոքր սրահում, որը նպատակահարմար չենք գտնում: Սա հանրահավաք չէ՛, հանդիպում է մեր մտահոգ քաղաքացիների հետ, ովքեր ուզում են լսել իր խոսքը, տեսլականը, անելիքների մասին իմանալ»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Լևոն Քոչարյանը
- Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը պահանջում են հանդիպում Ռոբերտ Քոչարյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան