Ձեր անունները պետք է բարձր հնչեն, մինչդեռ անհայտ են թողնում
Սեպտեմբերի 13-14-ին թշնամու նախահարձակ գործողությունների հետևանքով այսօրվա դրությամբ զոհերի թիվը 135 է, սակայն այն վերջնական չէ։ Պատկան մարմինները մինչ օրս զոհերի անունները դեռ չեն հրապարակել։ Սակայն նահատակված հայորդիների ընկերները, հարազատները գրառումների միջոցով փորձում են հավերժացնել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին։
Թշնամու նախահարձակ գործողություններին ժամանակ Ջերմուկի համար մղվող մարտերում զոհվել են «ԱՏԱՆ» Ռազմահայրենասիրական կազմակերպության ջոկատային Սամսոն Կոստանդյանը և դիպուկահար Անուշ Ապետյանը:
«Իմ մարտական ընկերներ, հավատարիմ մնալով ձեր երդմանը, կռվեցիք միջև վերջ, դուք ընկաք, բայց ձեր գնդակից էլ սատկեցին ասկյարներ, փառք ձեզ, ձեր վրեժը մեր սրտերում պահելով՝ կապրենք հանուն ձեր չապրածի, ննջեք խաղաղությամբ»,- գրել ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը:
«Փառք հերոսներին։ Մեր Սոսեները միշտ իրենց Հերոսների կողքին են եղել օրհասական պահին»,- հարյուրավոր ցավակցականներից մեկն է ընդամենը։
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում Վարդենիսում ծառայության ժամանակ զոհվել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Կերպարվեստ» մասնագիտության ուսանող 19-ամյա Արեն Մալաքյանը:
«Շատ ծանր է ապրել Քո չապրած կյանքի գնով Արեն ջան»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զոհերի ճշգրտված թիվը 135 է, սակայն այն վերջնական չէ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ հայկական կողմն ունի զոհեր նաև խաղաղ բնակիչների շրջանում։ Ադրբեջանը նաև 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանի տարածքից։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Հարակից հրապարակումներ`
- Ես չեմ հասկանում ձեր պահանջը, որ զոհվածների անունները օր առաջ հրապարակվեն. ՔՊ-ական պատգամավոր
- Այսօրվա դրությամբ զոհերի թիվը 135 է. Նիկոլ Փաշինյան
- Դավիթ Ներսիսյան. Պատերազմում անմահացածը
- Գեղամ Մանուկյան. Դեռ ոչ մի նահատակի անուն պաշտոնապես չի հայտարարվել
- Հայրենասեր, հայրենանվեր կին. Զոհվել է ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը
- Ջերմուկում արիաբար զոհվել է եզդի շեյխ Սիաբանդ Քյարամի Թամոյանը
- Կատակասեր, ժպտերես ու առույգ. Այսպես են հիշում երեկ անմահացած Էդմոնին
- Հայրենիքի պաշտպանը. նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան