Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը Ղարաբաղի հետ կապ չունի. Պուտին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը կապ չունի Ղարաբաղի հետ: Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Սահմանային վերջին միջադեպն ընդհանրապես կապ չունի Ղարաբաղի հետ, այն բոլորովին այլ տարածաշրջանում է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Պաշտոնական տվյալներով՝ ներկա պահին հայկական կողմն ունի 135 զոհ։
Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում են ստացել նաև քաղաքացիական անձինք։ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Հարակից հրապարակումներ`
- Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էկալացիայի մտադրություն չեն ունեցել․ Ալիև
- Պուտինը Ալիևին տեղեկացրել է Փաշինյանի հետ զրույցի մասին
- Պուտինն Ալիևի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը․ Պեսկով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան