«Մեր պահանջը ՌԴ-ից այն է, որ ավելի գործուն մասնակցություն ցուցաբերի, երբ մեր երկիրը ենթարկվում է ագրեսիայի»
Այսօր մի խումբ քաղաքացիներ փորձեցին բողոքի ակցիա իրականացնել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Ոստիկանները մոտեցան նրանց և հորդորեցին՝ անվտանգության նկատառումներից ելնելով հավաքը դադարեցնել։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենք ոչ մեկի անվտանգությանը չեն խանգարում, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, որ նա շարունակի և անմիջապես բերման ենթարկեցին։ Հավաքի մյուս մասնակիցներին ևս բերման ենթարկեցին։
Ավելի ուշ դեսպանատան մոտ այլ քաղաքացիներ հավաքվեցին։
«Մեր դժգությունը կապված է ՀԱՊԿ-ի գործողությունների հետ։ Բոլորս տեսանք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի ներկայացուցչի խայտառակ ելույթը։ Հասցեական ելույթներով հանդես եկան ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի ներկայացուցիչները, որոնք չեն համարվում մեր ռազմավարական դաշնակիցը։ Մինչդեռ Հայաստանի ստրատեգիական դաշնակիցը մեր օգտին ոչինչ չասեց»,- ասաց նա։
Մեկ այլ մասնակից էլ նշեց՝ իրենց պահանջը ՌԴ-ից այն է, որ ավելի գործուն մասնակցություն ցուցաբերեն այն ժամանակ, երբ մեր երկիրը թշնամի երկրի կողմից ամբողջ սահմանի երկայնքով ենթարկվել է ագրեսիայի։
«Ագրեսոր երկրի՝ Ադրբեջանի զորքը մեր երկրում է, բայց ՄԱԿ-ի նիստում Ռուսաստանի ներկայացուցչի հայտարարություններն ուղղված էին երկու կողմին էլ, ինչը ճիշտ չէ։ ՀՀ քաղաքացիներն իրենց ռազմավարական դաշնակցից այլ հայտարարությունների էին ակնկալում լսել»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան