Դեռևս պարզ չէ, թե ինչ իրական դրդապատճառներ ունի հարաբերական դադարն առաջնագծում․ Տիգրան Աբրահամյան
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը երեկ հայտարարեց, որ կա նոր սպառնալիք Նախիջևանի ուղղությունից, ինչը նշանակում է՝ կարող է և պատերազմի մասշտաբները մեծանալ, և կիրառվող զինանոցն ընդլայնվել։ Խորհրդարանում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով՝ այս պահին, թեև հարաբերական դադար է առաջնագծում, բայց դեռևս պարզ չէ, թե ինչ իրական դրդապատճառներ դա ունի։
«Արդյոք դա պայմանավորվա՞ծ է Հայաստանի իշխանությունների առաջարկներով կամ որևէ բանավոր պայմանավորվածությամբ, որը կարող է ինչ-որ փուլում երաշխիքներից վերածվել իրավական ուժ ունեցող որևէ փաստաթղթի, թե՞ դա պայմանավորված է առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ տեղի ունեցող վերախմբավորումներով։ Բնականաբար, դա կարող է նոր սպառնալիքներ ստեղծել և Հայաստանի, և Արցախի համար», - նշեց Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ
- Գիշերը սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
- Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է. ՊՆ
- Սոտքից մինչև Գորիս ընկած ողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները․ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան