Փաշինյանի հրաժարականի մասին հարցի պատճառով Զարեհ Սինանյանը լքեց կառավարության ճեպազրույցների սրահը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կառավարության ճեպազրույցների սրահում չցանկացավ լսել Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի հասարակական պահանջի վերաբերյալ լրագրողի հարցը:
Լրագրողը ցանկանում էր մեկնաբանություն ստանալ Երևանում, Ստեփանակերտում, Գյումրիում և ԱՄՆ-ում տեղի ունեցող ինքնաբուխ բողոքի ակցիաների ժամանակ հնչաց նման պահանջների վերաբերյալ, որը նաև առնչվում էր գլխավոր հանձնակատարի:
Սինանյանը հարցի կեսից ընդհատեց լրագրողին՝ փորձելով ճշտել թե նա հա՞րց է տալիս, թե՞ ելույթ է ունենում:
Լրագրողների հորդորին, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը թույլ տա լրագրողն ավարտի իր հարցը՝ Սիննայանը չպատասխանեց և հեռացավ սրահից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան