Զինված բախումներ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին
Ղրղզստանի և Տաջիկստանի զինվորականների միջև զինված բախումներ են տեղի ունենում երկու երկրների սահմանի ողջ երկայնքով։ «Ռիա Նովոստի» գործակալությանը հայտնել են Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայության մամուլի կենտրոնում։
«Առավոտյան ժամը 08:25-ի դրությամբ (Երևանի ժամանակով 6:25-ի դրությամբ, պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տաջիկական կողմը սկսել է հրետակոծել Կուլունդու, Մաքսաթ և Ժանի- շրջանները: Զինված բախումները շարունակվում են Ղրղզստան-Տաջիկական պետական սահմանի ողջ պարագծով»,- ասել է խոսնակը։
Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն իր հերթին հայտնել է, որ ղրղզ սահմանապահները, խախտելով պայմանավորվածությունը, գրոհել են «Դուշանբե» սահմանապահ դիրքը։
«Դրան զուգահեռ, Ղրղզստանի զինծառայողներն, օգտագործելով ծանր զինատեսակներ և ականանետեր, զինված հարձակում են իրականացրել Իսֆարա քաղաքի մի շարք բնակավայրերի վրա»,- հավելել են կոմիտեից։
Իսկ ավելի ուշ Ղրղզստանը հայտնել է, որ Տաջիկստանի հետ սահմանին բախումների հետևանքով չորս ղրղզ զինծառայող է վիրավորվել։
Չորեքշաբթի առավոտյան Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հաղորդել է Բուլակ-Բաշի շրջանում ղրղզ և տաջիկ սահմանապահների միջև փոխհրաձգության մասին։ Ծառայության տվյալներով՝ փոխհրաձգությունը սկսվել է այն պատճառով, որ Տաջիկստանի սահմանապահ ջոկատը մարտական դիրքեր է գրավել սահմանային հատվածում։ Հետո մեկ այլ փոխհրաձգություն է սկսվել երկու երկրների զինվորականների միջև՝ արդեն Կակ-Սայի շրջանում:
Ավելի ուշ սկսվել է երրորդը` Սամարղանդեկ գյուղի տարածքում: Չորեքշաբթի երեկոյան կողմերին հաջողվել է պայմանավորվել հրադադարի և սահմանից ուժերի դուրսբերման շուրջ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ղրղզստանում փոխհրաձգության հետևանքով վիրավորվել են երկու սահմանապահներ և երեք խաղաղ բնակիչներ, մինչդեռ Տաջիկստանը հայտնում է երկու զոհի, վեց զինվորականների և հինգ քաղաքացիական անձանց վիրավորման մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին