Անվտանգության խորհրդի ֆորմատով քննարկել ենք Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը. Փաշինյան
«Մենք պետք է արձանագրենք, որ իրադրությունը մնում է լարված, և Անվտանգության խորհրդի ֆորմատով քննարկել ենք Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և եկել այն եզրակացության, որ այս պահին նման որոշման պետք է չգնանք», կատավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ են ստացվում, որ նրաք սպասում էին ռազմական դրությանսահմանման, որպեսզի մասնակցեն երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը:
Փաշինյանըտեղեկացրեց, որ ԱԽ նիստում դա էլ է քննարկվել, և եկել են այն եզրակացության, որ եթե կան մարդիկ, որոնք ուզում են ներգրավված լինել այս փուլում, նրանք կարող են սովորական ընթացակարգով, կամավորության հիմքով դիմել զինկոմիսարիատներ, և այդ խնդիրը կլուծվի:
«Նախկինում կայացրած որոշումների շրջանակներում եռամսյա հավաքների գործընթացը շարունակական է, ուժի մեջ է, և կան բոլոր օրենսդրական հիմքերը՝ որոշումները՝ կամավորության հիմունքներով քաղաքացիներին ներգրավելու ծառայության մեջ»,-հայտնեց գործադիրի ղեկավարը:
Արփձագանքելով Նիկոլ Փաշինյանին՝ Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ Աշխարհազորի մասին օրենքը, եռամսյա հավաքների մասին Կառավարության ընդունած որոշումները և «Պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածն նման հնարավորությունները տալիս են, և բոլոր այն քաղաքացիները, որոնք ուզում են կամավորության հիմունքներով զինվորագրվել, զինկոմիսարիատները պատրաստ են նրանց ընդունելու, հետո տեղորոշելու ըստ վայրերի:
Հարակից հրապարակումներ`
- Առանձին երկրների դեպքում ՄԱԿ ԱԽ-ի քննարկման ժամանակ մեր ակնկալիքները ոչ այնքան արդարացան. Արարատ Միրզոյան
- «Անընդունելի է սահմանազատման և սահմանագծման գործընթացը տարածքային պահանջներ և նկրտումներ առաջադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ»
- Այսօրվա դրությամբ զոհերի թիվը 135 է. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան