Այսօրվա դրությամբ զոհերի թիվը 135 է. Նիկոլ Փաշինյան
«ՀՀ Զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, զինվորներ հայրենիքի պաշտպանության դիրքերով անձնուրացաբար զոհել են իրենց կյանքը և առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը»,-այս առաջարկով կառավարության այսօրվա նիստը սկսեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ այսօրվա դրությամբ զոհերի թիվը 135 է:
«Բայց, ցավոք, մենք գիտենք, որ այդ թիվը վերջնական չէ, ունենք բազմաթիվ վիրավորներ»,-ասաց փաշինյանը և Սուրեն Պապիկյանին առաջարկեց ներկայացնել օպերատիվ իրավիճակն այս պահի դրությամբ:
Վերջինս հայտնեց, որ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը չի խախտվել:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց որ ՀՀ դիրքորոշումն միանշանակ է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը, այդ թվում նաև 2021 թվականին ունեցած սահմանային խախտման ժամանակ նրանց վերահսկողության տակ վերցրած տարածքները: