ԶՈւ ԳՇ պետ. Ադրբեջանցի զինծառայողները կտրել են հայ կին զինծառայողի ոտքերը, մատերը
«Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում հակառակորդի՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ու նրանց զինծառայողների վայրագությունների վրա, որոնք իրագործել են մեր մարտական դիրքերում մեր զինծառայողների՝ այդ թվում կին զինծառայողների նկատմամբ»,-Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը հայտնեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Նա ասաց՝ տեսանյութն իր մոտ է, ճեպազրույցի ավարտից հետո կարող է ցույց տալ այն դեսպաններին, եթե ցանկանան։ Դեսպանները ցանկացան։
«Տեսանյութում կան այնպիսի վայրագություններ, որ մարդիկ, հնարավոր է, չկարողանան դիտել։ Ոչ մի պետության ռազմական ուժ, ստորաբաժանում, զինծառայող իրավունք չունի հակառակորդի նկատմամաբ նման վայրագություններ ցուցաբերել։ Դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»,-ընդգծեց նա։
Էդվարդ Ասրյանի խոսքով, ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին, կտրել են ոտքերը, կտրել են մատները, մերկացրել են։
«Սա վայրագության վերջին աստիճանն է»,-ասաց նա։
Նա նաև հայտնեց՝ Ջերմուկում հակառակորդն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ։
«Այս Ճանապարհով Ադրբեջանը ցանկանում է ինչ-որ բաներ պարտադրել մեզ»,-ասաց նա ու որպես ԳՇ պետ հայտարարեց, զինված ուժերը կշարունակեն իրականացնել հայրենիքի անվտանգությանն ուղղված բոլոր միջոցառումները։
«Ուզում եմ նշել, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից այդ մխրճումներն իրականացվել են խմբերով, ջոկատներով։ Դրանցից մի քանիսը գտնվում են մեր ստորաբաժնումների անմիջական հսկողության տակ՝ նաև շրջափակումների մեջ»,-մանրամասնեց Ասրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. ԶՈւ ԳՇ պետ
- Այսօրվա դրությամբ զոհերի թիվը 135 է. Նիկոլ Փաշինյան
- Ջերմուկը՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան