6 դիրք hետ է անցել մեր տնօրինման տակ. Անդրանիկ Քոչարյան
«Ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով ադրբեջանական կողմից օկուպացրած 10 քառ կմ տարածքի և դրա ռազմավարական նշանակության վերաբերյալ հարցին։
Նա նշեց, որ այս գործողությունների արդյունքում, ամենայն հավանականությամբ, նկատելի է, որ Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել:
«Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում նորից հետ են անցել մեր տնօրինման տակ, խոսքը 6 դիրքի մասին է: Շատ հնարավոր է, որ դա նորից փոփոխությունների ենթարկվի»,- ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով, ամեն ինչ պետք է անել հրադադարի ռեժիմը պահելու համար, որպեսզի հայկական կողմի ուժերը վերադասավորման փուլ անցնեն, կորուստները վերականգնվեն, ռեզերվները, որն, այնուամենայնիվ, շատ սահմանափակ են ի տարբերություն հակառակորդի, լիարժեք անցնեն պատրաստման փուլ:
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմության տարբեր թևերն իրար հետ բավարար չեն համագործակցում. Չալաբյան
- Այսօրվա դրությամբ զոհերի թիվը 135 է. Նիկոլ Փաշինյան
- Մանրն էլ ծանր է
- Այս պահի դրությամբ ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել են մեր երկրից․ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան