Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էկալացիայի մտադրություն չեն ունեցել․ Ալիև
Սահմանին հրադադարի ռեժիմի պահպանումը հուշում է, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը լայնամասշտաբ էսկալացիայի մտադրություն չեն ունեցել, հայտարարել է Ադրբեջանի պետության ղեկավար Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիային, լարվածությանը օպերատիվորեն արձագանքելու համար։ Բախումները տևել են 8 ժամից էլ քիչ, և այն, որ դրանք դադարել են, թեպետ հայկական կողմը միանգամից չսկսեց պահպանել հրադադարի ռեժիմը, բայց, ընդհանուր առմամբ, արդեն երկու օրից ավելի է՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ դա խոսում է այն մասին, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էկալացիայի մտադրություն չեն ունեցել»,- ասել է Ալիևը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան