Արցախում Ռուսաստանի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ օրվա ընթացքում չեն արձանագրվել: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ ռուս խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում։
«Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։Մարտակերտի և Մարտունու շրջաններում պարեկություն իրականացնելու շրջանակներում երկու երթուղիներով, ուղեկցվել է ադրբեջանական չորս ավտոշարասյուն:
Ըստ տեղեկագրի՝ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ խաղաղապահ զորակազմ. Օգոստոսյան դեպքերի հետ կապված կատարվել են անհրաժեշտ եզրահանգումներ
- Տիգրան Աբրահամյան. Արդեն հիմք է նախապատրաստվում խաղաղապահների ժամկետի չերկարացման համար
- ՌԴ ԱԳՆ. Ռուս խաղաղապահներին ուղղված քննադատություններն արդարացված չեն
- Այսօր խաղաղապահ զորակազմը Իվանյան համայնքում կգործարկի օդային տագնապի ազդանշան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան