Այս պահին չի շիջվել Ջերմուկի մի ծխացող տարածքը, քանի որ դիտարկվում է թշնամու կողմից.ԱԻՆ փոխնախարար
«Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Սոթկ և այլ բնակավայրերում ունենք 195 վնասված շենք-շինություն»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը՝ ներկայացնելով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով արձանագրված վնասները:
Նրա խոսքով՝ մարզում կա 150 հեկտար ցորենի, գարու ցանքատարածությունների, խոտհարկերի վնասում:
«Գեղարքունիքի մարզում արձանագրվել է նաև հոսանքալարերի, անձնական մեքենաների վնասում, ինչպես նաև ավերածություններ կան Վարդենիս քաղաքի Չարենցի փողոում»,-հայտնեց Համբարյանը և ներկայացնելով Սյունիքի մարզի տվյալները՝ շարունակեց. «Սյունիքի մարզում, Ակներ, Վերին Շեն, Քարաշեն, Նորավան և Աղիտու բնակավայրերում վնասվել են ընդհանուր առմամաբ 5 շենք-շինույթուն, որոնցից 4-ը տուն է 1-ը՝ հանդիսությունների սրահ, իսկ Վաղատուր բնակավայրում էլեկտրամատակարարման և գազամատակարարման գծերն են վնասվել:
Փոխնախարարը հայտնեց, որ Ջերմուկ քաղաքաում կա 9 վնասված շենք-շինություն՝ տներ, հյուրատներ, առողջարան, ինչպես նաև հրետակոծության է ենթարկվել Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի և ճապանուղին սպասարկող վարչական շենքերը, իսկ Կեչուտի ջրամբար երկու արկ է ընկել:
Նրա խոսքով արկերի պայթյունների հարվածային ալիքից բազմաթիվ բնակավայրերի պատուհաններ են կոտրվել և վնասվել ավտոմեքենաներ:
«Հրետանային հարվածների հետևանքով Սյունիքի մարզում 5 խոտածածկ , Ջերմուկի մոտակայքում 7 խոտածածկ և 3 անտառապատ տարածներում տեղի են ունեցել հրդեհմներ, որոնք ներկայում բոլորը շիջված են: Բացառություն է կազմում Ջերմուկի մի ծխացող տարածքը, որը թշնամու կողմից դիտարկվող տարածք է, այս պահին այնտեղ անվտանգության նկատառումներով աշխատանքներ չեն իրականացվում»-տեղեկացրեց Համբարյանը :
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ԱԻՆ փոխնախարարը հայտնեց, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ տեղամասում ԱԻՆ աշխատակցի հետ կապը ինչ-որ պահի կտրաված է եղել, բայց ներկայում նա գտնվել է և այսօր շարունակում է իր ծառայությունը:
Դավիթ Համբարյանը նաև ասաց, որ սահմանամերձ գոտիներում են գտնվում ԱԻՆ բժշկական և հոգեբանական ծառայությունների աշխատակիցները և տեղի բնակիչներին համապատասխան օգնություն են ցույց տալիս:
«911 ծառայությունունը գործում է 24/7 ռեժիմով և ցանկացած օգնության կարիք ունեցող կարող է դիմել, բոլոր դիմումներն գրանցվում են և օգնություն է ցուցաբերվում»,-ասաց փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. մարզպետ
- Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ. Քրիստիննե Գրիգորյան
- ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ․ Կոստանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան