Քծնանքը որպես քաղաքականություն․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Տարիներ առաջ Հայաստան այցելեց ՌԴ կրթության նախարարը։ Մանկավարժական Համալսարան նրա այցելության առթիվ ԲՈՒՀ-ի ղեկավարությունը կազմակերպել էր քծնողա-պարային դիմավորում։
Մտածում էի, ինչպիսի խայտառակություն, ազգային արժանապատվության ոտնահարում։
Ինչու՞ հիշեցի այս դիպվածը։ Շուտով Հայաստան է այցելելու ԱՄՆ կոնգրեսի խոսնակը։ Եվ աժբ կոչվող խմբակը պատրաստվում է ԱՄՆ դրոշներով քծնողական հավաք անցկացնել։ Եվ սրանք խոսում են արժանապատվությունից, որից իրենք բացարձակապես զուրկ են»։