Նիկոլ Փաշինյանի դեմքով Հայաստանն ապագա չունի․ Արծվիկ Մինասյան
«Բազմիցս ասվել է, որ օգոստոսի 2-ից հետո բացվում է ևս մեկ հնարավորություն՝ ԱԺ-ի միջոցով պաշտոնանկ անել Նիկոլ Փաշինյանին։ Այդ գործընթացում կհասնենք հաջողության, եթե բավարար երաշխիքներ ունենանք»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով, չի կարող այդպիսի երաշխիքը լինել միայն ֆորմալ՝ 1/3-ի ստորագրությամբ վարչապետի թեկնածու առաջադրելը, որն օրենքի շրջանակներում կոնստրուկտիվ անվստահության քվե է կոչվում․ «Եթե ընտրվում է նոր վարչապետ, նախկին վարչապետը համարվում է հեռացված։ Ֆորմալ առումով դա նշանակում է, որ մենք պետք է ունենանք «Քաղացիական պայմանագիր» խմբակցության առնվազն 18՝ 100 տոկոսանոց կողմ քվեարկող ՔՊ-ական պատգամավորներ»։
Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ նման արդյունք կարող են ունենալ, եթե ՔՊ-ն իր ներսում քննարկումների արդյունքում գա այն համոզման, որ դա հանրության պահանջն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, կամ հանրային ճնշումն այնքան հուժկու լինի, w8 ՔՊ-ականները ստիպված լինեն ընդունելու հանրության այս պահանջը։
«Երկու օր առաջ տեսանք հանրային ընդվզումը, հանրային պահանջն ու ցասումը։ Մենք պառլամենտում ոչ թե սկսել ենք անվստահություն հայտնելու կոնկրետ գործընթաց, այլ հրապարակել ենք, որ երկու խմբակցությունների 35 ստորագրությունն առկա է, 36-րդ ստորագրությունը՝ ոչ ՔՊ-ական հատվածից վերաբերում է Իշխան Զաքարյանին։ Ես տեղեկություն չունեմ նրանից՝ պատրա՞ստ է Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը միանալ, թե ոչ»,- ընգդծեց Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորը կարծում է, որ հանրային ճնշումն այնքան մեծ պետք է լինի ՔՊ խմբակցության վրա, որ պառլամենտում սկսվի այս գործընթացն ընթացակարգերին համապատասխան։
«ԱԺ-ն ի վերջո պետք է քաղաքական կամք արտահայտի այս հարցի վերաբերյալ։ Դա նշանակում է, որ ՔՊ-ականները պետք է կան այն եզրակացության, որ անհրաժեշտ է փոփոխություն, անհրաժեշտ է որևէ մի լուծում, որը հնարավորություն կտա Փաշինյանի անձը մի կողմ դնելով հայրենիքի փրկության մասին մտածել։
Լրագրողի դիտարկմանը, թե ՔՊ-ն հայտարարել՝ չի միանալու այս նախաձեռնությանը, արդյոք այս նախաձեռնությունը տապալված չէ, Արծվիկ Մինասյանը նշեց, որ չի կարելի գործընթացը տապալված համարել, քանի որ ԱԺ դեռ չի մուտքագրվել։
«Երբ ասում են վարչապետի թեկնածուի անուն ասեք, դա նշանակում է շեղել թեման, իրական մարտահրավերը։ Իսկ այդ մարտահրավերը պարզ է՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով Հայաստանն ապագա չունի»,- նշեց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին