Այս պահի դրությամբ ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից 10.900 հեկտար օկուպացված է. Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«ՊՆ-ն հայտարարում է, որ թշնամին՝ 7,5 կմ լայնությամբ և 8,5 կմ խորությամբ մուտք է գործել ՀՀ սուվերեն տարածք: Այսինքն սեպտեմբերի 13-ին և 14-ին թշնամին օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքից շուրջ 64 քառ./կմ տարածք, կամ 6400 հեկտար: 2021թ. մայիս ամսին, ըստ պաշտոնական հայտարարության, թշնամին Սյունիքի հատվածում ներխուժել և օկուպացրել էր 45քառ./կմ կամ 4500 հեկտար տարածք: Այսինքն, այս պահի դրությամբ ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից 109 քառ/կմ կամ 10.900 հեկտար օկուպացված է:
Վաղը դեռ չգիտենք, թե ի՞նչ է լինելու, այսօր դեռ պարզ չէ, թե ի՞նչ ենք անելու: Քննարկում ենք, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ով ի՞նչ ասաց, սպասում ենք ԱՄՆ կոնգրեսի խոսնակի այցին և հետևում ենք Սամարղանդում տեղի ունեցող ՇՀԿ գագաղաժողովի արդյունքներին: Արցախի հետագա ճակատագրի մասին էլ չեմ խոսում: Լավ, բա հետո՞…»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլի «հանրահաշիվը»
- Կան ուղղություններ, որտեղ ռազմական տեսանկյունից 100 մ. մխրճումը կարող է տասնապատիկ ավելի մեծ հարվածներ հասցնել երկրի անվտանգությանը. Աբրահամյան
- Դեռևս պարզ չէ, թե ինչ իրական դրդապատճառներ ունի հարաբերական դադարն առաջնագծում․ Տիգրան Աբրահամյան
- Այս պահի դրությամբ ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել են մեր երկրից․ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան