Գործադիրն այսօրվա նիստում «Եռաբլուրի» շիրմաքարերի գնման պայմանագրում փոփոխություններ անելու թույլտվություն կտա
Կառավարությունն այսօր կընդունի նիստի օրակարգում ընդգրկված 40 հարցից չզեկուցվող 39 նախագծերի փաթեթում ընդգրկված «Գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» նախագիծը:
Որաշման հիմնավորման մեջ ասվում է, որ նրա ընդունումը պայմանավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների հարազատների կողմից նախապես ընտրված շիրմաքարերի տվյալ տեսակն այլ տեսակով փոխարինելու պահանջով, որի արդյունքում առաջացել է պայմանագրով նախատեսված թվով 6 տեսակի շիրմաքարերի ընդհանուր քանակները փոփոխելու, շիրմաքարերի լրակազմում ընդգրկված բաղադրիչներն այլ բաղադրիչներով փոխարինելու, ինչպես նաև լրակազմերը նոր բաղադրիչներով լրացնելու անհրաժեշտություն:
«ՀՀ պաշտպանության նախարարության և «ԼԻԲՐԱ-Ս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի նոյեմբերի 18-ի կնքված N ՀՄԱԱՊՁԲ-21-10/8-1 պայմանագրով նախատեսվել է ձեռք բերել թվով 6 տեսակի շիրմաքարեր` յուրաքանչյուր տեսակի համար սահմանելով ձեռքբերման համապատասխան քանակ: Պայմանագրով սահմանված քանակների համար հիմք են հանդիսացել ցուցադրված նմուշների հիման վրա զոհվածների հարազատների կողմից կատարված ընտրության արդյունքները, սակայն շիրմաքարերի տեղադրման ընթացքում մի շարք հարազատներ փոխել են իրենց ընտրությունը և դիմելով ՀՀ պաշտպանության նախարարություն, խնդրել են փոխել շիրմաքարի տեսակն այլ տեսակի շիրմաքարերով (որոշ հարազատների կողմից դեռևս վերջնական հստակեցված չէ): Բացի այդ, որոշ տեսակի շիրմաքարերի դեպքում հարազատները խնդրում եմ լրակազմերը համալրել լրացուցիչ բաղադրիչներով, իսկ որոշ դեպքում էլ հրաժարվում են որևէ բաղադրիչից (օրինակ` տապանաքարից): Կան նաև դեպքեր, որ շիրմաքարերը կառուցվել կամ ձևափոխվել են հարազատների կողմից և (կամ) պահանջով և որոշակիորեն տարբերվում են պայմանագրի պայմաններից, հետևաբար առաջանում է նաև այդ շիրմաքարերի ընդունման և ֆինասավորման հետ կապված որոշակի խնդիրներ:
Արդյունքում նախատեսվում է պայմանագրով նախատեսված 425 սպիտակ քարի փոխարեն տեղադրել մոտ 335 սպիտակ քար (մոտ 25 % նվազում)` համալրելով դրանց լրակազմը նոր բաղադրիչներով, 200 սև քարի փոխարեն տեղադրել մոտ 260 քար (մոտ 30 % աճ), 40 սև շրջանակով քարի փոխարեն մոտ 20 սև շրջանակով քար (մոտ 50 % նվազում) և 100 փամբակե քարի փոխարեն մոտ 150 փամբակե քար (մոտ 50 % աճ)»,-ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ են բերվել
- «Եռաբլուր» տանող ճանապարհահատվածը կլինի լուսավոր
- «Եռաբլուր»-ում ջուր չկա, զոհվածների հարազատները տանից տարաներով ջուր են տանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին