ԶՈւ ԳՇ պետ. Վախենալու, հուսահատվելու որևէ բան չկա
«Ջերմուկի մատույցներում գտնվում է մխրճում կատարած միայն մի խումբ՝ կտրված իր ստորաբաժանումներից։ Այն գտնվում է բլրի վրա»,-ձեռքով ցույց տալով դիմացի բարձունքը՝ Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
Նրա խոսքով, կենսունակության տեսակետից, եթե 10-12 հոգանոց խմբի ջրի, սննդի սնուցում չլինի, ապա մի քանի օրվա ընթացքում դրանց ռեսուրսները կսպառվեն, ստիպված կլինեն այնտեղից դուրս գալ։
«Խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից, այսինքն մարտավարական իրադրությունը գնահատում եմ կայուն, մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբն այդտեղից կհեռանա։ Թույլ չենք տա, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, ներկա դրությամբ էլ չկա։ Խումբը հետ կքաշվի ու կմինա իր ստորաբաժանումներին, որոնք գտնվում են առավել մեծ խորությունների՝ 7-8-10 կմ հեռավորության վրա»,-ասաց նա։
Ասրյանը մանրամասնեց, որ տեսախցիկներով դիտարկել են, հակառակորսի 50-60 հագանոց խումբը հետ է քաշվել դեպի ՀՀ պետական սահման։
«Վախենալու, հուսահատվելու ոչ մի բան չկա։ Իրադրությունը գտնվում է մեր հսկողության տակ»,-վստահեցրեվ ԶՈՒ ԳՇ պետը։
Հարցին, մտավախություն կա՞, որ ադրբեջանական ուժերն առաջիկա օրերին կփորձեն առաջ գալ, Ասրյանն արձագանքեց.
«Ոչ, ոչ մի մտավախություն չկա։ Մեր ստորաբաժանումները դիրքավորված են, զբաղեցնում ենք իրենց դիրքերը, հենակետերը, ադրբեջանական ուժերն այդ մխրճման գագաթից մեր ուղղությամբ ոչ մի քայլ չեն կարող անել։ Մեր ուժերը բավարար են, այս ուղղությամբ մենք հակառակորդին կորուստներ հասցելով հետ կշպրտենք, եթե նորից փորձեն իրենց հարձակողական գործողությունները սկսել»։
Նա հերքեց այն լուրերը, թե մի ողջ ստորաբաժանումից լուր չկա. «Չունենք որևէ ստորաբաժանում՝ դա կլինի դասակ, վաշտ, ջոկ, որի տեղը չիմանանք։ Բոլորի մարտական խնդիրների տեղը գիտենք։ Ունենք անհատ զինծառայողներ, որոնց կարգավիճակը որոշված չէ՝ զոհվա՞ծ են, թե՞ վիրավոր, քանի որ հակառակորդի մխրճման պայմաններում լինում են նման դեպքեր»։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. մարզպետ
- Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. ԶՈւ ԳՇ պետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան