
ԶՊՄԿ-ում գործարանում մշտական հիմունքներով գործում է արտակարգ իրավիճակների շտաբ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Չնայած ստեղծված իրավիճակին, անցնող շաբաթվա ընթացքում ընկերությունը գործել և շարունակում է գործել սովորական ռեժիմով՝ պահպանելով անվտանգության միջոցառումները։ Բոլոր արտադրամասերը աշխատել և շարունակում են աշխատել անխափան։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործարանում մշտական հիմունքներով գործում է արտակարգ իրավիճակների շտաբ։
ԶՊՄԿ-ի բոլոր ներքին կառույցները պատրաստ են իրականացնել արագ և արդյունավետ միջոցառումներ՝ համաձայն հաստատված գործողությունների ծրագրի»։