Իրանում մեկ օրում կորոնավիրուսից 15 մարդ է մահացել
Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսային համավարակից մահացածների թիվը հասել է 144 273-ի, վերջին 24 ժամում վիրուսից մահացել է 15 իրանցի։
«Irna» գործակալության փոխանցմամբ, անցած մեկ օրվա ընթացքում Իրանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 644 նոր դեպք, 124 մարդ հոսպիտալացվել է։
Միաժամանակ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7 մլն 542 հազար 230-ի։
Իրանում կորոնավիրուսի բռնկման օրվանից մինչ օրս գրանցվել է վարակվածների ապաքինման 7,319,561 դեպք։
Մինչ այժմ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 65 60 117 մարդ, երկրորդ դեղաչափը՝ 58 454 129, երրորդը՝ 31 118 318։ Պատվաստումների մեկնարկից ի վեր հանրապետությունում կիրառվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի 154 632 564 դեղաչափ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան