Կառավարությունը 2023թ.-ի համար սահմանամերձ 82 բնկավայրերի աջակցության համար կհատկացնի 973,7 մլն դրամ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 40 հարցից միայն մեկն էր զեկուցվող՝ «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2023 թվականի ծրագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու մասին» որոշումը:
Նիկոլ Փաշինյանը սակայնա առաջարկեց, որ այսօրվա նիստում ոչ մի հարց չզեկուցվի և ամբողջ չզեկուցվող փաթեթով ընդունվի, ինչը և արվեց:
Որաշման հիմնավորման մեջ ասվում է .ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավվելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշումը, որով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Աջակցություն ստացող սահմանամերձ 23 համայնքների 82 բնկավայրերի աջակցության համար պահանջվում է 973,673 հազ․ դրամ։
Որոշման նախագծի ընդունմամբ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի դեմքով Հայաստանն ապագա չունի․ Արծվիկ Մինասյան
- Անվտանգության խորհրդի ֆորմատով քննարկել ենք Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը. Փաշինյան
- Առանձին երկրների դեպքում ՄԱԿ ԱԽ-ի քննարկման ժամանակ մեր ակնկալիքները ոչ այնքան արդարացան. Արարատ Միրզոյան
- Այսօրվա դրությամբ զոհերի թիվը 135 է. Նիկոլ Փաշինյան
- Գործադիրն այսօրվա նիստում «Եռաբլուրի» շիրմաքարերի գնման պայմանագրում փոփոխություններ անելու թույլտվություն կտա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին