ՀԱՊԿ-ն կարևոր դեր կխաղա իրադրության կայունացման գործում․ Սերգեյ Կոպիրկին
ՀԱՊԿ առաքելության առաջատար խումբը կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ շարունակում է աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ տելեգրամյան ալիքը։
«ՀԱՊԿ առաքելության առաջավոր խմբի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում ՀԱՊԿ ԱԽ ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հանդիպել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկու հետ։ Տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների հանգամանալից քննարկում։
Նույն օրը տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ ՌԴ դեսպանը նշել է, որ «Երևանում հատուկ նշանակություն են տալիս ՀԱՊԿ առաքելությանը ևհույս ունեն, որ ՀԱՊԿ-ն կարևոր դեր կխաղա իրադրության կայունացման և իրավիճակի սրումը կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկելու գործում»,- նշված է հաղորդագրությունում: