Ես չեմ հասկանում ձեր պահանջը, որ զոհվածների անունները օր առաջ հրապարակվեն. ՔՊ-ական պատգամավոր
«Ռազմական իրավիճակ է և յուրաքանչյուր տեղեկատվություն պետք է ճշգրտված լինի։ Հստակ տեղեկատվություն պետք է հաղորրդվի հանրությանը։ Դրանք կարող են տևել մի քանի օր: Մեր զոհված քույրերի ու եղբայրների ընտանիքները ՊՆ-ի կողմից տեղեկացվում են դրա մասին»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով թշնամու վերջին հարձակման հետևանքով զոհված զինծառայողների անունները չհրապարակելու հարցին։
«Ես չեմ հասկանում ձեր պահանջը, որ զոհվածների անունները օր առաջ հրապարակվեն։ Երբ հստակ պարզ կլինի, կհրապարակվեն։ Երկրում ռազմական իրավիճակ է և առաջնորդվում ենք ռազմական տրամաբանությամբ։ Խնդրում եմ լրջորեն վերաբերվել այս ամեն ինչին ու ավելորդ էմոցիոնալ բնույթի հարցադրումներ չանել այս իրավիճակում»,- նշեց պատգամավորը։
Ասուլիսին ներկա ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչորյանն ասաց, որ 105-ը հստակ մահացածների թիվն է, կարող է փոխվի։
«Ինչի հաշվին․ մենք ունենք անհետ կորածներ ևս՝ իքս քանակի, և նրանց հայտնաբերելուց կամ ճշտելուց հետո պարզ կլինեն մահացածները, անհետ կորածները և գերեվարվածները։ 105-ի մեջ կան դիակներ, որոնք գտնվում են ajնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք»»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նշենք, որ քիչ առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվա դրությամբ զոհերի թիվը 135 է:
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվա դրությամբ զոհերի թիվը 135 է. Նիկոլ Փաշինյան
- Դավիթ Ներսիսյան. Պատերազմում անմահացածը
- Գեղամ Մանուկյան. Դեռ ոչ մի նահատակի անուն պաշտոնապես չի հայտարարվել
- Հայրենասեր, հայրենանվեր կին. Զոհվել է ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը
- Ջերմուկում արիաբար զոհվել է եզդի շեյխ Սիաբանդ Քյարամի Թամոյանը
- Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է. Փաշինյան
- Կատակասեր, ժպտերես ու առույգ. Այսպես են հիշում երեկ անմահացած Էդմոնին
- Հայրենիքի պաշտպանը. նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց