«Հրապարակ». Ինչու էր ՔՊ-ական կանանց գվարդիան հիստերիկ վիճակում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին անվստահություն` իմպիչմենտ հայտնելու գործընթաց սկսելու համար Ազգային ժողովի շենքի առաջ նախօրեին կայացած բազմահազարանոց հավաքի ժամանակ հայտարարվել էր, թե խմբերով պատրաստվում են գնալ ՔՊ-ական պատգամավորների տները և նրանց «բերման ենթարկել», եթե ինքնակամ չեն ներկայանում և չեն ստորագրում իմպիչմենտի ձևաթուղթը։
Իշխանական խմբակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ միայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի տան հասցեով են մի խումբ քաղաքացիներ գնացել, սակայն պատգամավորը տանը չի եղել, ինչպես իրենց հաշվառման հասցեներում չէր ՔՊ-ական պատգամավորների մեծ մասը։
Սակայն այցելությունների մասին հայտարարություններն աննախադեպ անհանգստություն են առաջացրել ՔՊ-ական պատգամավորների մոտ: Դրանով էր պայմանավորված, որ երեկ խորհրդարանի դահլիճում ընդդիմադիր Գեղամ Մանուկյանի ելույթի ընթացքում հատկապես ՔՊ-ական կանանց գվարդիան հիստերիկ վիճակում էր և ճար ունենար՝ կբզկտեր Մանուկյանին: Նրանք չբավարարվեցին տեղից ռեպլիկներ անելով և ելույթից հետո խմբով սուրացին դեպի պատգամավորը։ Հաշիվ էին պահանջում նրանից, թե ինչու են խրախուսել իրենց տներ գնալու որոշումը։ Փաստորեն, 2018 թ․ իրադարձությունները, երբ ՀՀԿ-ականների տների մոտ հերթապահում էին և տեռորի ենթարկում, իսպառ մոռացվել են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա