«Հրապարակ». «Դիմում եմ կաթողիկոսին ու նախագահներին` եկեք կանգնեք մեր կողքին, առաջնորդեք մեզ». Կարին Տոնոյան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կարին Տոնոյանը երեկ Ազգային ժողովի մոտ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե վաղվանից գործադուլ ու հացադուլ է սկսում: Թե ինչ գործադուլ ու հացադուլ, մարդիկ չհասկացան։ Ավելի ուշ բեմ բարձրացած մի աղջիկ հայտարարեց, որ մեզ ուժեղ առաջնորդ է հարկավոր։
«Ես հիմա խնդրում եմ ընդդիմադիր բոլոր լիդերներին ու պահանջում` ժողովրդի անունից, որ գան-կանգնեն մեր կողքին։ 2021 թվականի ընտրությունների արդյունքներից երևում է, թե ձեզ ինչքան մարդ է ձայն տվել, դուք պարտավոր եք գալ այստեղ ու առաջնորդել մեզ, որովհետև առանց առաջնորդի մենք ամբոխի ենք վերածվել»,- ասաց նա:
Ապա բացատրեց. «Մեզ առաջնորդ է պետք։ Ամեն մեկը տեղից ինչ-որ կարծիք է հայտնում, սա շատ սխալ է։ Դիմում եմ կաթողիկոսին ու նախագահներին` եկեք կանգնեք մեր կողքին, առաջնորդեք մեզ։ Մի հավատացեք այդ հրադադարին, ժողովուրդ։ Մենք պիտի շատ արագ սրանց վռնդենք»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան