Քաղաքացիները ծաղրում են Մարուքյանին. Եկեք մեր զինվորներին սահմանից ուղարկենք Ղրղզստանները
Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անհանգստացնող լուրեր ենք ստանում, որ ՀԱՊԿ անդամ Ղրղզստան-տաջիկական պետական սահմանի ողջ երկայնքով զինված բախումներ են ընթանում: Ղրղզստանի Բատկենի շրջանի իշխանությունները հայտնել են, որ վիրավորվել է 4 զինվոր։
Սահմանամերձ շրջաններից տեղի է ունենում բնակիչների տարհանում:
Կարծում եմ, սա լավ նախադեպ չէ և պետք է ՀԱՊԿ անդամ պետությունները համախմբված լինեն միմյանց պաշտպանելու համար, մինչդեռ բախումները երկու անդամ պետությունների միջև են ընթանում: Հուսով եմ, խնդրի արագ խաղաղ կարգավորում կգտնվի»։
Ի պատասխան մեկնաբանություններում մարդիկ ծաղրում են դեսպան Մարուքյանին։
Ահա դրանցից մի քանիսը.
«Ղրղզների ուշքն ու միտքն էլ մենք են երևի»։
«Եկեք մեր զինվորներին սահմանից ուղարկենք Ղրղզստանները, կարծում եմ դա է ճիշտ որոշում,որ անհանգիստ չլինեք»։
«ՀԱՊԿ անդամ պետություններից ո՞ր մեկն համախմբվավ, որ հիմա կոչ եք անում' ծիծաղելի ա, մի քիչ թասիբ ունեցեք»։
«Եթե Հայաստանը ինչ-որ կերպով արձագանքեց ՀԱՊԿ-ին, ժողովուրդը կելնի, էդմոն, քեզ ու նկլոլին էնտեղ ուղարկի որպես շարքային զինվոր, բիզիմդիր կեղնիք»։
«Ասեք թող Հայաստանը զորք ուղարկի օգնեք»։
«Մտահոգ ենք և հանդարտության կոչ ենք անում մեր տաջիկ բարեկամներին»։
«ՀԱՊԿ-ը քանի անգամ պետք է ապացուցի, որ ինքը քաղաքական կառույց է և անդամ երկրի անվտանգությունը դուրս է օրակարգից»։
«Նենց հետաքրքիր ա, իրոք այդպե՞ս եք մտածում, թե՞ պաշտոնից ելնելով գրում եք»։
«Առաջարկում եմ՝ ինձ ուղարկեք մոնիթորինգ անեմ»։
«Հայաստանում արդեն ամեն ինչ օքեյ է, Ղրղզստանի դա՞րդն ենք լացում»։
«Հուսանք՝ չեք պատրաստվում զորք ուղարկել»։
Հարակից հրապարակումներ`
- Զինված բախումներ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին
- Թուրքիան ու Ղրղզստանը առևտուր կանեն ազգային արժույթներով
- Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա մեկ զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան