Մենուա Սողոմոնյան. Ձեռքս չի գնա գրեմ, թե ինչ է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը
5156 շարժման անդամ, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը գրում է.
«Պատկերացնու՞մ եք։ Թշնամու զինված խումբը մեր կողմից շրջափակման մեջ է, ու ԳՇ պետը խոսում է նրանց հեռացնելու մասին, այսինքն՝ մխրճվել են մեր տարածք, շրջափակվել են, ու ոչ ոչնչացնում ենք, ոչ գերևարում ենք, այլ թույլ ենք տալիս, որ հեռանա՞ն... ինչքան փորձում եմ ռացիոնալ բացատրություն գտնել, հանգում եմ մեկ տարբերակի. դիմացը Ադրբեջանի կողմից ինչ-որ համարժեք զիջում է արվում, օրինակ՝ առնվազն նույն թվով հայ ռազմագերիներ. ուստի պահանջում եմ բացատրություն։
Եթե այս տրամաբանության մեջ չէ, ապա ձեռքս չի գնա գրեմ, թե ինչ է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը»։
Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այսօր Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց.
«Բարձունքում գտնվող 10-12 հոգանոց ադրբեջանական խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից, այսինքն մարտավարական իրադրությունը գնահատում եմ կայուն, մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբն այդտեղից կհեռանա։ Թույլ չենք տա, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, ներկա դրությամբ էլ չկա։ Խումբը հետ կքաշվի ու կմինա իր ստորաբաժանումներին, որոնք գտնվում են առավել մեծ խորությունների՝ 7-8-10 կմ հեռավորության վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին չի շիջվել Ջերմուկի մի ծխացող տարածքը, քանի որ դիտարկվում է թշնամու կողմից.ԱԻՆ փոխնախարար
- Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. մարզպետ
- Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. ԶՈւ ԳՇ պետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան