Վրաստանի օդային տարածքի օգտագործման տեմպերն աննախադեպ աճել են
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ 2022 թվականի առաջին 8 ամսում Վրաստանի օդային տարածքի օգտագործման տեմպերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 49 տոկոսով։ Այս մասին գրում է «Ալիք մեդիան»։
2022 թվականի 8 ամսում Վրաստանի օդային տարածքում գրանցվել է 85 հազար 814 թռիչք։ Հատկանշական է, որ Վրաստանի օդային տարածքը 87 հազար 314 անգամ է օգտագործվել 2021 թվականի ողջ ընթացքում։
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, երբ ռուսական ավիաընկերությունների համար Ուկրաինայի օդային տարածքը փակվեց, Վրաստանի օդային տարածքի օգտագործման տեմպերը կտրուկ ավելացան։
Տվյալների համաձայն, այս փաստը կապված է օդային հոսքերի վերախմբավորման հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան