«Անընդունելի է սահմանազատման և սահմանագծման գործընթացը տարածքային պահանջներ և նկրտումներ առաջադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ»
«Հայաստանի զինված ուժերի գործունեությունը խաթարելու ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի՝ անկախ մոտիվացիաներից, գործող անձանց էմոցիոնալ վիճակից»,-կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո նման դեպքեր են ունեցել, որոնցով ինտենսիվ քննություն է ընթանում:
Նրա խոսքով՝ որևէ անձի, որևէ կարգավիճակ թույլ չի տալիս օրենքից դուրս գործողություններ անել և օրենքի գիծն անցնողները պետք է իրավապահ համակարգի հակազդեցությունը կոնկրերտ, շատ արագ և ամենակոշտ ձևով զգա:
«Ժողովրդավարությունը՝ ժողովրդավարություն, այստեղ ամեն ինչ հասկացանք՝ խոսքի ազատությունը, բայց այլասերվածներին չպետք է թույլ տալ այլասերվածություն մտցնել այստեղ, և մենք ակնկալում ենք, որ մեր իրավապահ համակարգը՝ ԱԱԾ-ն շատ կոնկրետ մեթոդներ և միջոցներ ձեռնարկի՝ հայտնաբերելով այդ թվում՝ համագործակցող անձանց, որովհետև, այն, ըստ էության, գործակալական ցանց է ՀՀ-ում».-հայտարարեց Փաշինյանը:
Հայտնելով, որ ՀՀ ԱԱԾ-ն շատ մեծ հաջողություններ ունի գործակալական, ցանցեր բացահայտելու առումով՝ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում դեռ գործակալական ցանցերի հետ ունեցած խնդիրենրը չեն լուծել և պետք է շարունակեն այդ ուղղությամբ հետևողական աշխատանք իրականացնել:
Նիկոկ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ՀՀ-ն նախկինի պես ներգրավված է բանակցային գործընթացում, սահմանազատման և սահմանագծման հարցով աշխատանքային խումբն աշխատում է:
«Մեր դիրքորոշումը շատ հստակ է, որ մենք բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկելու ենք, կարգավորումների, տևական կայունության և խաղաղության հասնելու համար և սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության առումով ուզում եմ ընդգծել, որ մեր համար անընդունելի է այդ գործընթացը տարածքային պահանջներ և նկրտումներ առաջադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ: Էլի եմ ասում՝ ՀՀ-ն 29800քառակուսի կիլոմետր տարածք ունի և այդ տարածքի որևէ միլիմետրը քննարկման առարկա լինել չի կարող»,-Հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը և հավելեց, որ այդ դիրքորոշումը որևէ հանգամանքի ներքո փոփոխության ենթակա չեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան