Հայ ու եզդի իրենց կյանքը տվեցին հանուն հայրենի հողի
Այսօր ՀՀ Արարատի մարզի Արևաբույր համայնքում վերջին հրաժեշտը տվեցինք Ջերմուկի պաշտպանության ընթացքում զոհված եզդի հոգևորական Սիաբանդ Թամոյանին (շեխ Յուրո) և իր ընկեր՝ եղբայրակից հայ ժողովրդի զավակ Արթուր Խաչատրյանին։
«Նրանց վերջին խոսքը եղել է. «Ետ քաշվել չկա, պահենք սուրբ հողը, եթե մեռնել, ապա միասին», այդպես էլ եղավ, երկու եղբայր՝ հայ ու եզդի իրենց կյանքը տվեցին հանուն հող հայրենի:
Հերոսական այս օրինակը ևս մեկ անգամ փաստում է հայ-եզդիական դարավոր անդավաճան եղբայրությունը, եզդի ժողովրդի պատրաստակամությունն ի պաշտպանություն Հայոց սուրբ հողի և ժողովրդի։
Հավերժ փառք մեր անմահ հերոսներին»,- գրել է Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը։
Եվս մեկ եզդի նահատակ.
«Արման Չատոյան, եզդի նահատակ։ Արմանը ծնվել է Հայաստանում, բայց ընտանիքով արդեն 15 տարի է ապրում են Ռուսաստանի Դաշնությունում։ ՌԴ-ից հատուկ եկել էր ՀՀ Զինված Ուժերում ծառայելու համար»,- Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
- Ձեր անունները պետք է բարձր հնչեն, մինչդեռ անհայտ են թողնում
- Ես չեմ հասկանում ձեր պահանջը, որ զոհվածների անունները օր առաջ հրապարակվեն. ՔՊ-ական պատգամավոր
- Այսօրվա դրությամբ զոհերի թիվը 135 է. Նիկոլ Փաշինյան
- Դավիթ Ներսիսյան. Պատերազմում անմահացածը
- Գեղամ Մանուկյան. Դեռ ոչ մի նահատակի անուն պաշտոնապես չի հայտարարվել
- Հայրենասեր, հայրենանվեր կին. Զոհվել է ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը
- Ջերմուկում արիաբար զոհվել է եզդի շեյխ Սիաբանդ Քյարամի Թամոյանը
- Կատակասեր, ժպտերես ու առույգ. Այսպես են հիշում երեկ անմահացած Էդմոնին
- Հայրենիքի պաշտպանը. նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան