Հիմա էլ Նենսի Փելոսիի այցն է իշխանական խմբակը ներկայացնում որպես դարակազմիկ. Թևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Բոլթոնից մինչև Փելոսի․ դեժա վյու
Ջոն Բոլթոնի այցին հաջորդած իրադարձությունների մասին հուսով եմ չեք մոռացել։ Մոռացողների համար հիշողության փոքրիկ թարմացում անեմ։
Բոլթոնը հայ ժողովրդին առաջարկում էր ձերբազատվել պատմական կարծրատիպերից, այն է՝ մտնել հակառուսական դաշտ, հանել ռուսական ռազմաբազան Հայաստանից, Արցախը զիջել Ադրբեջանին, թեքվել դեպի Թուրքիա ու Արևմուտք։
Բոլթոնի այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող է փակվել Իրան–Հայաստան սահմանը։
Ի դեպ, Բոլթոնը ԱՄՆ–ում շատ բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձ էր։ Նրա այցն իշխող խմբակը դարակազմիկ էր համարում։
Բոլթոնի այցն, իրոք, դարակազմիկ դարձավ, բայց Թուրքիայի ու Ադրբեջանի համար․ Արցախի պետականությունն ընկավ, տարածքները հանձնվեցին, թշնամին մտավ Շուշի, հազարավոր զոհեր եղան․․․
Բոլթոնի այցը «հեռավոր» 2018–ին էր։
Հիմա էլ Նենսի Փելոսիի այցն է իշխանական խմբակը ներկայացնում որպես դարակազմիկ ․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում Նենսի Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով
- Փելոսին Հայաստան գնում է ամերիկահայերի քվեների համար.Սերգեյ Մարկեդոնով
- Փելոսիի այցին ընդառաջ Երևանի կենտրոնում խստացվել է անվտանգության ռեժիմը
- Նենսի Փելոսիի այցի հիմնական նպատակը հայերի ձայներն են և դա բնական է, քաղաքականություն է. Դանիելյան
- Փելոսին՝ Հայաստան այցի մասին. Այս ամենը մարդու իրավունքների մասին է
- Այցի նախաձեռնությունն անձամբ Փելոսիինն է․ Սուրեն Սարգսյան
- Politico. Նենսի Փելոսին այս շաբաթվա վերջին կժամանի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան