Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված քրգործեր են հարուցվել նաև դիակապտության հոդվածով. ՔԿ նախագահ
«Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում հաստատված երկու զոհ ունենք, քննությունն այդ առումով շարունակվում է»,- Գեղարքունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով թշնամու հարձակման հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին հարցին։
Նա հայտնեց, որ քաղաքացիներից մեկն ուղիղ ճանապարհը թիրախավորելու հետևանքով է զոհվել:
Քյարամյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ նախաձեռնելու և միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք էական խախտումներ թույլ տարու հետ կապված քրգործեր են հարուցվել, քրեական գործեր են հարուցվել նաև դիակապտության հոդվածով:
«Քննություն է իրականացվում և այս պահին Գեղարքունիքում, Սյունիքում, Վայոց Ձորում քննչական տարբեր խմբեր են փորձագետների հետ միասին աշխատում: Հիմնական, առաջնային նպատակը զննություններով ֆիքսելն է քաղաքացիական ենթակառուցվածքներին, օբյեկտներին հասցված վնասը: Բազմաթիվ քաղաքացիական շենքեր են վնասվել: Մեր խնդիրն է նաև այդ վնասները ֆիքսել, հստակեցնել, հետագայում նաև ապրանքագիտական փորձաքննություններ միջոցով պարզել նյութական վնասի ընդհանուր արժեքը: Այս պահին քննչական խմբերը երեք մարզերում այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարում»,-ասաց նա:
ՔԿ նախագահի խոսքով, քրեական գործը հարուցվել է հենց ագրեսիայի օրը և այդ օրվանից սկսած աշխատանքները ՔԿ-ն տանում է:
Հարցին՝ թիրախավորված քաղաքացիական օբյեկտները շա՞տ են, նա պատասխանեց. «Բազմաթիվ են։ Այդ բնակավայարերի տարածքում կամ դրանց հարակից տարածքում որևէ զինվորական ենթակառուցվածք կամ զինվորական անձնակազմ չի եղել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն ուղիղ թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները»։
Ըստ նրա, շատ կարևոր է հստակ արձանագրել քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, որպեսզի միջազգային ատյաններում կարողանան բարձրացնել այդ հարցերը. «Մեր գործընկերներն այդ ուղղությամբ աշխատում են, մենք մեր հավաքած ապացույցները կտրամադրենք նաև այդ ատյաններում աշխատող պետական իրավասու կառույցներին: Դրանց մի մասն արդեն տրամադրել ենք, անընդհատ նոր տեղեկատվություն է տրամադրվում»։
Ա.Քյարամյանն ասաց, որ նաև իդենտիֆիկացված գերիների վերաբերյալ իրենց գործընկերները դիմել են և կան արդեն Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու որոշումներ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական հարձակման հետևանքով երեք մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ. ՄԻՊ
- Թշնամու հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
- Ադրբեջանի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումն առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին. ՄԻՊ
- Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին ՄԻՊ-ի հավաքած փաստերը
- Քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից. ՄԻՊ
- ՄԻՊ. Վերին Շորժայում մարդիկ ստիպված են եղել թողնել իրենց անձնական իրերը, փաստաթղթերը
- Մեր ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան