Բայդենի հետ հնարավոր հանդիպումից ոչ մի օգուտ չկա. Էբրահիմ Ռաիսի
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կասկածում է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) շրջանակներում ամերիկյան վարչակազմի ղեկավար Ջո Բայդենի հետ իր հնարավոր հանդիպման օգտակարության մեւ։ Ուրբաթ օրը CBS-ը հրապարակել է հատվածներ իրանի նախագահի հետ հարցազրույցից, որը մասնակցելու է սեպտեմբերի 20-ին բացվող համաշխարհային կազմակերպության ԳԱ բարձր մակարդակի շաբաթին։
Նախագահին հարցրել են՝ պատրա՞ստ է Նյու Յորքում հանդիպել Բայդենի հետ։
«Ոչ, չեմ կարծում, որ նման հանդիպում տեղի կունենա, չեմ կարծում, որ այդ հանդիպումը կամ զրույցը նրա հետ օգուտ կբերի»,-ըստ ՏԱՍՍ-ի՝ ընդգծել է Ռաիսին:
Նրան նաև հարցրել են, թե ինչ տարբերություն կա Բայդենի և նրա նախորդ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմերի միջև՝ կապված Իրանի և Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) հետ:
«Միացյալ Նահանգների նոր վարչակազմը պնդում են, որ տարբերվում են Թրամփի վարչակազմից: Նրանք այդ մասին խոսել են մեզ ուղղված իրենց ուղերձներում: Բայց մենք իրականում որևէ փոփոխություն չտեսանք»,-ասաց Ռաիսին:
Հարակից հրապարակումներ`
- Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է. Իրանի ԱԳ նախարար
- Իրանի նախագահ. Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է
- Իսրայելն Իրանի դեմ գործողությունների լիակատար ազատության իրավունք է իրեն վերապահում. Յաիր Լապիդ
- Իրանն ասում է, որ ԳՀՀԾ-ն կիրականացնի եթե լինեն երաշխավորված տնտեսական օգուտները
- Իրանը չի միացնի միջուկային օբյեկտներում մոնիթորինգի ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները քանի դեռ ՀԳՀԾ-ն չի գործել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները