Եղիսաբեթ II-ի հուշարձանը կարող է կանգնեցվել Թրաֆալգար հրապարակում, գրում են լրատվամիջոցները
Նախարարները թագավորական արքունիքի պաշտոնյաների հետ քննարկում են Մեծ Բրիտանիայի հանգուցյալ Եղիսաբեթ II թագուհու հուշարձանի կանգնեցումը Լոնդոնի կենտրոնական Թրաֆալգար հրապարակի չորրորդ պատվանդանը: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝ այդ մասին գրել է բրիտանական Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Եղիսաբեթ II-ի 70-ամյա գահակալության քննարկումները, տեղի կունենան տեղի կունենան Բուքինգհեմյան պալատում թագուհու հուղարկավորությունից հետո, որը նախատեսված է երկուշաբթի օրը: Այդ մասին պարբերականին հայտնել են պաշտոնյաները: Նախատեսվում է անձամբ Էլիզաբեթ II-ի առնվազն մեկ հուշարձան կանգնեցնել, սակայն դիտարկվում է նաև փողոցների, այգիների և այլ օբյեկտների անվանափոխությունը։
Պարբերականը նշում է, որ որպես հուշարձանի հնարավոր տեղադրություն դիտարկվում է Թրաֆալգար հրապարակի չորրորդ պատվանդանը։ Վերջին 20 տարիների ընթացքում այն զբաղեցրել են միայն ժամանակավոր կառույցները, իսկ Լոնդոնի պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները երկար տարիներ միանշանակ ասում են, որ այդ վայրը պահվում է Եղիսաբեթ II-ի ապագա հուշարձանի համար։
Կառավարության մեկ այլ աղբյուր պարբերականին հայտնել է, որ պաշտոնական սգո օրերին որևէ հուշարձան կանգնեցնելու մասին հայտարարություն չի նախատեսվում։
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Հարին և Մեգան Մարքլը Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունից առաջ չեն հրավիրվել ընդունելության
- Եղիսաբեթ II-ի մահից հետո արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթը, դարձել են միլիարդատեր
- Եղիսաբեթ II-ի մասին կովի էմոջիով Շերի հակասական մեկնաբանությունը բարկացրել է երկրպագուներին
- Մեծ Բրիտանիայի թմրավաճառները նվազեցրել են թմրամիջոցների գները՝ ի նշան Եղիսաբեթ II թագուհու հիշատակի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան