«Ժողովուրդ». Փաշինյանը խոսում է պետության բնականոն գործունեությունն ապահովելու մասին, բայց իրավապահ համակարգում կյանքը կանգ է առել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ իրավապահ համակարգը կանգնեցրել է քրեական վարույթներով սպասվող որոշակի գործողություններ:
Օրինակ, օրերս տեղի ունեցած աղմկահարույց քրեական վարույթներից մեկով նախաքննական մարմիններից մեկը պետք է գործողություն իրականացներ, սակայն, պատերազմով պայմամանավորված, գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ թե կոնկրետ ո՞ր աղմկահարույց գործով, նախաքննությանը չվնասելու համար այս պահին քրեական վարույթը չենք նշում:
Այսինքն, ստացվում է՝ վերջին օրերին իրավապահ համակարգը չի զբաղվում ներկայումս առկա քրեական գործերով, և սա այն դեպքում, երբ հենց երեկ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր պետության բնականոն գործունեության կարևորության մասին:
«Մենք որևէ պարագայում չպետք է մոռանանք պետության բնականոն գործունեության և գործառույթային դեր կատարելու անհրաժեշտությունը: Խոսքը վերաբերում է նաև տնտեսությանը, և սա չափազանց կարևոր է: Իհարկե, մենք պետք է ամեն ինչով աջակցենք Զինված ուժերին»,- նշել էր նա:
Ստացվում է՝ Փաշինյանը մի կողմից խոսում է պետության բնականոն գործունեությունն ապահովելու մասին, բայց մյուս կողմից իրավապահ համակարգում կյանքը կանգ է առել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՌԴ-ն չի կատարում ռազմավարական դաշնակցի՝ ՀՀ-ի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները. Ակցիա
- «Փաստ». Դրամը վերստին սկսել է արժեզրկվել
- «Ժողովուրդ». Սահմանամերձ համայնքների բնակիչները կամ մազապուրծ են եղել արկերի պայթյուններից կամ տարհանվել են
- «Հրապարակ». ՀԱՊԿ օպերատիվ խումբը չէր գա, եթե Արևմուտքը հստակ դիրքորոշում չցուցաբերեր ու հայտարարություններ չաներ՝ ի պաշտպանություն Հայաստանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան