Կրեմլը պատասխանել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման մասին հարցին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին հարցին պատասխանել է, որ Ռուսաստանի Դաշնության միջուկային դոկտրինում ամեն ինչ նշված է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ հայտնել էր Ռուսաստանում, այդ թվում՝ ռուսական միջուկային օբյեկտների տարածքում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերի մասին, սակայն վստահեցրել էր, որ իրավիճակը վերահսկելի է։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է բացասական զարգացումները կանխելու համար։ Նա նաև նշել է, որ Մոսկվան առայժմ զուսպ է արձագանքում ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարձակումներին ՝ հիշեցնելով, որ վերջերս ռուսական զինված ուժերը մի քանի զգայուն հարվածներ են հասցրել, որոնք նա առաջարկել է «նախազգուշացնող» համարել։ «Եթե իրավիճակը շարունակի այս կերպ զարգանալ, պատասխանն ավելի լուրջ կլինի»,-զգուշացրել է նա։
«Կարդացեք դոկտրինան, այնտեղ ամեն ինչ գրված է»,-ասել է Պեսկովը՝ ի պատասխան Ուկրաինային հնարավոր միջուկային հարվածի մասին «ՌԻԱ նովոստիի» հարցին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ սպառնացել էր Ռուսաստանին, որ հետևանքներ կլինեն, եթե վերջինս Ուկրաինայում մարտավարական միջուկային կամ քիմիական զենք օգտագործի։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը սպառնացել է Ռուսաստանին հետևանքներով, եթե վերջինս միջուկային զենք օգտագործի
- Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է անում աղոթել միջուկային պատերազմը կանխելու համար
- Հռոմի պապ. Եվրոպայում հակամարտությունների պատճառով «միջուկային էսկալացիայի» վտանգ կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան