«Հրապարակ». ՔՊ-ում հանրաքվեի կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ խոսակցություններ են սկսել ծավալվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական թիմում հանրաքվեի կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ խոսակցություններ են սկսել ծավալվել։ Ոմանք կարծում են՝ եթե իրադարձություններն այնպես զարգանան, որ Ադրբեջանն օղակը սեղմի, Փաշինյանը խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար պետք է հանրաքվե հայտարարի՝ ողջ պատասխանատվությունը թողնելով ժողովրդի ուսերին։ Կամ էլ՝ հրաժարական ներկայացնի, հայտարարվեն նոր արտահերթ ընտրություններ, որի գլխավոր կարգախոսը պետք է լինի՝ ինձ մանդատ տվեք, որ գնամ ստորագրեմ խաղաղության պայմանագիրը, եթե չեք ուզում, որ պատերազմը հավերժ շարունակվի, և ազգը դանդաղ վերանա։
Այս տարբերակով կկարողանա երկարաձգել իր իշխանությունը։ Որոշ տեղեկություններով՝ իշխող թիմի սորոսական հատվածը խաղաղության պայմանագրի ամենաակտիվ ջատագովն է ու կողմ է ե՛ւ ստորագրելուն, ե՛ւ արտահերթ ընտրություններին՝ Արցախի հարցից հրաժարվելու գնով։ Նրանք կարծում են, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր Հայաստանում հասնել տևական խաղաղության։ Մյուսների մեջ կասկածներ կան, որ սա ճիշտ ճանապարհ է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Նիկոլ Փաշինյանին հատկապես անհանգստացրել են Ստեփանակերտի հրապարակից հնչող կոշտ հայտարարությունները
- «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը անընդհատ երկարաձգում է հանձնաժողովի աշխատանքները.
- «Հրապարակ». Հրադադարը կարող է ամեն պահի խախտվել
- «Փաստ». Շատ ավելի տրամաբանված և ընկալելի կլիներ, եթե Փաշինյանը մեկներ Սամարղանդ
- «Ժողովուրդ». Փաշինյանը խոսում է պետության բնականոն գործունեությունն ապահովելու մասին, բայց իրավապահ համակարգում կյանքը կանգ է առել
- «Հրապարակ». ՌԴ-ն չի կատարում ռազմավարական դաշնակցի՝ ՀՀ-ի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները. Ակցիա
- «Փաստ». Դրամը վերստին սկսել է արժեզրկվել
- «Ժողովուրդ». Սահմանամերձ համայնքների բնակիչները կամ մազապուրծ են եղել արկերի պայթյուններից կամ տարհանվել են
- «Հրապարակ». ՀԱՊԿ օպերատիվ խումբը չէր գա, եթե Արևմուտքը հստակ դիրքորոշում չցուցաբերեր ու հայտարարություններ չաներ՝ ի պաշտպանություն Հայաստանի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա