Չինաստանը պատրաստվում է մինչև 2027 թ. ռազմական ճանապարհով «տիրանալ» Թայվանին. ԿՀՎ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի տեղակալը հայտնել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հանձնարարել է իր զինվորականներին պատրաստվել ռազմական վերահսկողություն սահմանել Թայվանի վրա մինչև 2027 թվականը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է CNN-ի թղթակից Աննա Կաբրերան։
Նրա խոսքով, ներկայումս ԱՄՆ-ը կարծում է, որ Չինաստանն այս հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել։
Թայվանը 1949 թվականից կառավարում է իր սեփական վարչակազմը, երբ Չիանգ Քայ-շեկի (1887-1975) գլխավորած Կուոմինտանգի ուժերի մնացորդները փախան կղզի՝ պարտվելով Չինաստանի քաղաքացիական պատերազմում։ Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որին աջակցում են երկրների մեծ մասը, այդ թվում՝ Ռուսաստանը, սա ՉԺՀ-ի նահանգներից մեկն է։
Թայվանի հետ հարաբերություններում ՉԺՀ-ն հավատարիմ է «մեկ երկիր, երկու համակարգ» հայեցակարգին, որն առաջարկվել է 1979 թվականին ՉԺՀ-ի ղեկավար Դեն Սյաոպինգի կողմից: Այն ենթադրում է ինչպես Թայվանի անօտարելիությունը ՉԺՀ-ից, այնպես էլ բարձր աստիճանի ինքնակառավարման իրավունք՝ որպես հատուկ վարչական շրջան։
Հարակից հրապարակումներ`
- Թայվանի զինվորականները Կինմեն կղզիների վրա չինական անօդաչու թռչող սարք են խոցել
- Թայվանի զինված ուժերը կրակ են բացել չինական անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ
- Չինաստանը Թայվան այցելելու համար պատժամիջոցներ է կիրառել Լիտվայի տրանսպորտի նախարարության դեմ
- Չինաստանը չի հրաժարվի Թայվանի վերամիավորման ուժային տարբերակից
- Չինաստանը Թայվանը շրջապատելու սցենարով զորավարժություններ կսկսի