Պիկասոյի մահվան 50-րդ տարելիցին նվիրված աշխարհի առաջատար թանգարաններում կբացվեն ցուցահանդեսներ
Իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի մահվան 50-րդ տարելիցի (2023թ. ապրիլի 8) կապակցությամբ Ֆրանսիայի և Իսպանիայի կառավարությունները ստեղծել են հանձնաժողով, որը համակարգում է այդ օրվան նվիրված 42 ցուցահանդես: «Picasso Celebration 1973–2023» ծրագրի շրջանակներում ցուցահանդեսներ կանցկացվեն եվրոպական և ամերիկյան առաջատար թանգարաններում:
artguide.com-ի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ, 16 ցուցահանդես կանցկացվի Իսպանիայում, 12-ը՝ Ֆրանսիայում, 7-ը՝ ԱՄՆ-ում և ևս 7-ը՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, Մոնակոյում, Ռումինիայում և Բելգիայում։
Միջոցառումները կսկսվի 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Մետրոպոլիտեն թանգարանում։
2023 թվականի մայիսի 12-ին Գուգենհայմի թանգարանում կբացվի «Երիտասարդ Պիկասոն Փարիզում» ցուցահանդեսը։ Նաև հաջորդ տարի կբացվի Պիկասոյի ուսումնասիրությունների նոր կենտրոնը Փարիզի Պիկասոյի ազգային թանգարանում։