Սիրիայի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ
Դամասկոսի օդանավակայանի ծայրամասում իսրայելական հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել: SANA-ի տարածած տեղեկատվությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Այսօր ժամը 00.45-ի սահմաններում Իսրայելը հրթիռային հարձակում է իրականացրել՝ հարվածելով Դամասկոսի միջազգային օդանավակայանի և քաղաքից հարավ գտնվող մի քանի օբյեկտների վրա: Հարձակման հետևանքով զոհվել է 5 զինծառայող, ինչպես նաև հասցվել է նյութական վնաս»,-հայտնել է լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ ՀՕՊ-ը խոցել է հրթիռների մեծ մասը։
Իսրայելի պաշտպանության բանակը պարբերաբար հարվածներ է հասցնում Արաբական Հանրապետության տարածքին.
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի կառավարական ուժերի գործողության ընթացքում ահաբեկիչների խումբ է ոչնչացվել
- Իսրայելն հայտարարում է, թե «Իսլամական ջիհադը» 1000 հրթիռ է արձակել իր բնակավայրերի ուղղությամբ
- Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային
- Սիրիայի իշխանություններն ամեն ջանք գործադրում են հայ համայնքի կացությունը բարելավելու ուղղությամբ. Դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան