«Փաստ». Շատ ավելի տրամաբանված և ընկալելի կլիներ, եթե Փաշինյանը մեկներ Սամարղանդ
«Փաստ» թերթը գրում է.
«Այս օրերին Սամարղանդում տեղի է ունենում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը, որին, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցելու էին 15 երկրի ղեկավարներ։ Նշվում էր, որ գագաթաժողովին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը չի մեկնել Ուզբեկստան, միաժամանակ հստակ չներկայացվեց նաև ֆորումին չմասնակցելու հիմնավոր պատճառները։
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս հանգամանքը բավական տարօրինակ ու անհասկանալի են ընկալել ոչ միայն միջազգային հարթակում, այլև մեր դիվանագիտական կորպուսում։ Մեր զրուցակցի խոսքով, ԱԳՆ-ում պրոֆեսիոնալ դիվանագետների մեծ մասը վստահ է, որ շատ ավելի տրամաբանված և ընկալելի կլիներ, եթե Փաշինյանը մեկներ Սամարղանդ ու միջազգային գործընկերների մոտ ներկայացներ ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակը, Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան ու հակամարդկային վայրագությունները, քան ուղղակի շրջանցեր այդ կարևոր հարթակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Փաշինյանը խոսում է պետության բնականոն գործունեությունն ապահովելու մասին, բայց իրավապահ համակարգում կյանքը կանգ է առել
- «Հրապարակ». ՌԴ-ն չի կատարում ռազմավարական դաշնակցի՝ ՀՀ-ի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները. Ակցիա
- «Փաստ». Դրամը վերստին սկսել է արժեզրկվել
- «Ժողովուրդ». Սահմանամերձ համայնքների բնակիչները կամ մազապուրծ են եղել արկերի պայթյուններից կամ տարհանվել են
- «Հրապարակ». ՀԱՊԿ օպերատիվ խումբը չէր գա, եթե Արևմուտքը հստակ դիրքորոշում չցուցաբերեր ու հայտարարություններ չաներ՝ ի պաշտպանություն Հայաստանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան