Անմահների բանակի նոր զինվորները
Այսօր Սյունիքի Տեղ գյուղը վերջին հրաժեշտն է տվել ժամկետային զինծառայող Արսեն Վարդանյանին…
syuniacyerkir.am-ի հաղորդմամբ, ժամկետային զինծառայողի մեկ տարվա կենսափորձ ունեցող Արսենը ծառայում էր Ջերմուկի մերձակայքի այն բարձունքներում, որի ուղղությամբ թշնամին սեպտեմբերի լույս 13-ի գիշերը հանկարծական գրոհ է սկսել։
«Մարտական դիրքը, որտեղ հերթապահում էր Արսենը՝ իր զինակից ընկերների հետ, հերոսական դիմադրություն ցույց տվեց թշնամու բազմապատիկ անգամ շատ զինյալներին:
Ծառայակից ընկերները պատմում են, որ թշնամու կրակոցներից երեք անգամ վիրավորված, ծանր վերքեր ստացած և արյունահոսության մեջ հայտնված Արսենը կռվեց մինչև երկրային կյանքի վերջին րոպեները…
Ավելին՝ մահվան դեմ հանդիման արդեն իսկ հայտնված զինվորն ուժ էր գտել իր մեջ և հրամանի պես կոչել ընկերներին՝ կմեռնենք, բայց դիրքը թուրքին չենք հանձնի…
Ահա այսպիսի հերոսականությամբ նահատակվեց եւ անմահության ճամփա ելավ 19-ամյա Արսեն Վարդանյանը»,- գրում է syuniacyerkir.am-ը։
Մագաղաթ.ամ պատմամշակութային կայքը գրում է.
«Սեպտեմբերի 14-ին, Սյունիքի պաշտպանական մարտերի ժամանակ, անմահների բանակին միացավ հրետանավոր Արման Ծատուրյանը։ Իր գործը անթերի անելու և ոսոխին խայտառակ փախուստի մատնելուց հետո մահը գտավ մեր Հայորդուն, զոհվելուց առաջ Արմանը հասցրեց վերջին արկը կրակել, ապահովելով մարտական ընկերների թիկունքը»:
Հարակից հրապարակումներ`
- Հայ ու եզդի իրենց կյանքը տվեցին հանուն հայրենի հողի
- Ձեր անունները պետք է բարձր հնչեն, մինչդեռ անհայտ են թողնում
- Ես չեմ հասկանում ձեր պահանջը, որ զոհվածների անունները օր առաջ հրապարակվեն. ՔՊ-ական պատգամավոր
- Դավիթ Ներսիսյան. Պատերազմում անմահացածը
- Գեղամ Մանուկյան. Դեռ ոչ մի նահատակի անուն պաշտոնապես չի հայտարարվել
- Հայրենասեր, հայրենանվեր կին. Զոհվել է ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը
- Ջերմուկում արիաբար զոհվել է եզդի շեյխ Սիաբանդ Քյարամի Թամոյանը
- Կատակասեր, ժպտերես ու առույգ. Այսպես են հիշում երեկ անմահացած Էդմոնին
- Հայրենիքի պաշտպանը. նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան