Bloomberg. Թանկարժեք քարերի շուկան թանկացել է հակառուսական պատժամիջոցների պատճառով
Ռուսական ALROSA հանքարդյունաբերական ընկերության դեմ պատժամիջոցները հանգեցրել նրան, որ ադամանդի համաշխարհային շուկան բաժանվել է երկու մասի։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ամենաշատ շահույթ է ստանում Հնդկաստանի և Բելգիայի գնորդների խումբը, որոնք, առանց Ռուսաստանի հետ գործարքները ցույց տալու, Ռուսաստանից շահավետ պայմաններով մեծ ծավալներով ադամանդներ են գնում»,-նշել է հրատարակությունը։
Գործակալության տվյալներով՝ թանկարժեք մետաղների շուկայի խոշորագույն մասնակիցներից մեկը՝ Tiffany & Co. և Signet Jewelers-ը, որոնք հրաժարվեցին հումք գնել ALROSA-ից, սկսեցին համագործակցել մրցակից De Beers ընկերության հետ։ Բայց նրան շատ հումք չի մնացել վաճառելու։
Bloomberg-ը եզրակացրել է, որ արևմտյան մատակարարներին անհանգստացնում է ռուսական ALROSA-ի դեմ պատժամիջոցների պատճառով էժան ադամանդների բացակայությունը։ Միևնույն ժամանակ, Հնդկաստանի կողմից համաշխարհային շուկայից գործարքների գաղտնիությունը հուշում է, որ Ռուսաստանից քարերը կարող են հայտնվել նաև Արևմուտքի շուկաներում՝ անցնելով գնորդների մեծ շղթայով։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ադամանդի արտադրությունը 67․2%-ով աճել է
- Անգոլայի հանքափորները գտել են վերջին 300 տարվա ամենամեծ վարդագույն ադամանդը
- Apple-ի դիզայների ադամանդից պատրաստված մատանին կհանվի աճուրդի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին