«Արցախից է լինելու փրկությունը»
Արդեն մի քանի օր է, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հանրահավաք է։ «ՀՀ ազգային ժողովում օրերս Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ վերցրել է պատասխանատվություն՝ հանուն խաղաղության գնալ ծանր որոշումների, բողոքի ալիք է բարձրացրել Արցախում: Մի քանի օր է արդեն, բայց հանրության շրջանում մտահոգությունը չի թուլանում, հարցերը չեն պակասում:
Հայտարարություններին ու հավաստիացումներին, որ Արցախի կարգավիճակի հարցով ոչ մի փաստաթուղթ չի քննարկվում, թերահավատորեն են վերբերվում: Հայաստանյան գործընկերների հետ հանդիպումից հետո ժողովուրդն Արցախի պաշտոնյաներից ակնկալում է հրապարակային ու պարզ պատասխաններ՝ Արցախի ապագայի վերաբերյալ: Ասում են՝ եթե կան արտաքին ճնշումներ, ապա ժողովուրդը պատրաստակամ է իշխանության հետ միասին պայքարել այդ ճնշումների դեմ. բայց չեն ների կուլիսային պայմանավորվածությունները Արցախի ճակատագրի վերաբերյալ»,- նշվում է Արցախի Հանրային Հեռուստատեսություն պատրաստած տեսանյութում։
Ֆեյսբուքյան օգտատեր Հռիփսիմե Արշակյանը իր էջում լուսանկարներ է հրապարկել Ստեփանակերտի՝ սեպտեմբերի 16-ի հանրահավաքից ու գրել. «Արցախից է լինելու փրկությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Կաթողիկոսն ու Հարությունյանը քննարկել ենստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները
- «Պատիվ ունեմ»-ի և արցախցի պատգամավորները քննարկել են երկու երկրների շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը
- Հանրահավաք Ստեփանակերտում. Հայաստանի իշխանությունները պետք է գան այստեղ ու հստակ պատասխանեն մեր հարցերին
- Արցախի նախագահը մասնակցել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին
- Արցախի նախագահը, պատգամավորները Երևանում են
- Արցախի և Արցախի ժողովրդի ճակատագիրը որևէ անձի, քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու. Արթուր Թովմասյան
- Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում. Արայիկ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան